Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հավատք և գործեր

Հավատք և գործեր
17.01.2026 | 21:59
Հունվարի 18
Աղոթիր ամեն օր, որ քո հավատքը ավելանա:
Հավատքը Իմ պարգևն է:
Այնանհրաժեշտ է քեզ` հզոր գործեր կատարելու համար:
Անշուշտ կաղոթես. անշուշտ բարի գործեր կկատարես, բայց հավատքից է միայն կախված` քո աղոթքնեերի պատասխանը - բարի գործերը:
Կտամ քեզ հավատքը` իբրև պատասխան քո աղոթքների, որովհետև այդ այն անհրաժեշտ զենքն է, որին պետք է տիրանալ չարիքը հեռացնելու համար. այսինքն` հաղթահարելու բոլոր դժվարին կացությունները և կատարելու առաքինի գործերը կյանքի:
Տիրանալով հավատքին` այն դարձյալ Ինձ պիտի վերադարձնես: Հավատքն այն պահարանն է, որի մեջ դրված պիտի լինեն` Ինձ ուղղված քո բոլոր խնդիրները:
Այսքանով հանդերձ. «Հավատքը առանց գործերի մեռած է», հետևաբար գործերի կարիք ունես` սնուցելու համար Իմ հանդեպ ունեցած քո հավատքը:
Նշանակում է` Ինձ մոտ արի, Ինձ ճանաչելով և հավատքդ կավելանա, իսկ քեզ հենց այդ է հարկավոր, որ Իմ զորությունը սկսի գործել:
Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ